Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը
23.05.202216:57
Կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը

Մայիսի 23-ին կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով  ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու Նորավանք ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը (Club financial control body - CFCB) որոշեց «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստի ընթացքում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու։

 

Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները՝

 

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի Չեմպիոն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած ակումբ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18