Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները։
«Ալաշկերտը» ուժերը կչափի Մալթայից «Համրուն Սպարտանս» ակումբի հետ, իսկ «Արարատի» մրցակիցը կլինի մակեդոնական «Շկենդիան»։
Առաջին շրջանի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից։