Նորություններ

-
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների հետ
15.02.201318:25
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների հետ

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշին նվիրված սեմինար-հանդիպում, որը կազմակերպել եւ անցկացնում էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը` փետրվարի սկզբին ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական արդար խաղի բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպմանը մասնակցելուց եւ hամապատասխան պահանջներին ծանոթանալուց հետո:

Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների համար: Ներկայացված էր նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը, որը եւս կփորձի 2013/2014 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներգրավվել ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի համակարգին: Սեմինարին մասնակցում էին բոլոր ակումբների արտոնագրման պատասխանատուները եւ հաշվապահները:

Շատ կարևոր էր, որ սեմինարին մասնակցում էին նաև «Բեյքեր Թիլլի Արմենիա» միջազգային աուդիտորական ընկերության ներկայացուցիչները, ովքեր հետագայում պետք է անցկացնեն ֆինանսական աուդիտներ ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին մասնակցող ակումբներում` համապատասխանՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների:

Սեմինարը նպատակ էր հետապնդում ներկաներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի եւ ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծությունների եւ տենդենցների հետ:

Այն հիմնականում վերաբերում էր ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի 2012 թվականի կանոնակարգում տեղ գտած արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին վերաբերող փոփոխություններին: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև ֆինանսական արդար խաղի կիրառելիությունն ու դրանում առկա պահանջները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն 2013/14 թվականների մրցաշրջանում:

Սսեմինարի ընթացքում եւ ավարտից հետո ակումբների ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկեցին ֆինանսական չափանիշի խնդիրներին վերաբերող բազմաբնույթ հարցեր եւ ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2