Փոխնախագահ

Արմեն Նիկողոսյան
ՀՖՖ փոխնախագահ 

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում։

1978-1983 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում, ստացել ինժեներ – շինարարի որակավորում:

1996-1997 թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում անցել է որակավորման դասընթացներ:

1983-1986 թթ. աշխատել է ՀԽՍՀ Կենցաղսպասարկման նախարարության նախագծա-կոնստրուկտորային ինստիտուտում, որպես ինժեներ:

1986-1987 թթ. աշխատել է ՀԽՍՀ կառավարությանը առընթեր բնակշին գլխավոր վարչությունում, որպես ինժեներ:

1987-1989 թթ. եղել է «Վոլնա» գիտարտադրական միավորման Երևանի մասնաճյուղի առաջատար ինժեները, կապիտալ շինարարության բաժնի պետը, 08.12.1988 թ.–ից՝ գլխավոր տնօրենի տեղակալը:

1989-1990 թթ. եղել է Երևանի Ռետինոտեխնիկական գործարանի կապիտալ շինարարության բաժնի պետը:

1990-1994 թթ. աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրում, որպես փոխտնօրեն:

1995-1996 թթ. եղել է «Հայկենցաղսպասարկում» արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալը:

1996-1997 թթ. աշխատել է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարությունում, զբաղեցրել նախարարի խորհրդականի պաշտոնը:

1997-1998 թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2000 թ. հանդիսացել է «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրենը:

2000-2008 թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարության և սպորտի վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, 29.01.2002 թ-ից՝ զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը:

2017 թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականը։ 

2018 թ. սեպտեմբերից զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։

2019 թ. դեկտեմբերին վերընտրվել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում։

Այլ գործունեություն

1999-2017 թթ. աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում, որպես մարզական լրագրող։

2007-2010 թթ․ եղել է «90 րոպե» ֆուտբոլային շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

2010-2013 թթ. հանդիսացել է Հ1 հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդման համահեղինակն ու վարողը։

2013-2016 թթ. համահեղինակել ու վարել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» ֆուտբոլային հաղորդումը։

2015-2018 թթ. զբաղեցրել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ