Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նախկինում կրել է «Դինամո» անվանումը:

1931 թվականին «Դինամո» մարզական ընկերությունը Երևանում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու խնդրանքով դիմել է Հայաստանի Ժողկոմխորհին, որի որոշմամբ մարզադաշտի շինարարության համար քաղխորհուրդը Երևանի կենտրոնում հատկացրել է 16 հա տարածք:

Մարզադաշտի հիմնական շինարարական աշխատանքները սկսվել են 1933թվականին:

1935 թվականին այն հանձնվել է շահագործման:

Առաջին ֆուտբոլային հանդիպումը «Դինամո» մարզադաշտում տեղի է ունեցել 1935 թվականի հունիսին, մարզադաշտի բացման կապակցությամբ՝ Երևանի «Սպարտակի» և Մոսկվայի ԿԲԿՏ-ի միջև: 

Առաջին անգամ մարզադաշտը վերանորոգվել է 1963 թվականին:

Մարզադաշտի ճարտարապետն է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Մարզադաշտի նախագծմանը նրա հետ մասնակցել է նաև ճարտարապետ Գ. Ճգնավորյանը:

Մարզադաշտի գլխավոր հատակագիծը մանրակրկիտ ուսումնասիրված է եղել՝ սկսած մարզադաշտի և նրա շուրջ գտնվող այգու փոխկապակցվածությունից և կանաչապատման համակարգից:

Երկրորդ անգամ մարզադաշտը վերանորոգվել է 2000 թվականին:

Մարզադաշտն ունի մուտքի էլեկտրոնային համակարգ, VIP տրիբունա, տեսահսկման համակարգեր, 10 սանհանգույց,   

Հայաստանի ազգայի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականին:

ՄԵԴԻԱ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵԴԻԱ ՏՐԻԲՈՒՆԱ

 Մարզադաշտի տրիբունաների առանձին և անվտանգ հատվածում ծածկով աշխատանքային տարածք՝ նստատեղերով, նոթբուքերի համար նախատեսված աշխատանքային սեղաններով, էլեկտրաէներգիայի առանձին վարդակներով, Wi Fi  ինտերնետ կապով:

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՍՐԱՀ

Աշխատանքային սեղաններով, աթոռներով, Wi Fi  ինտերնետ կապով, հեռուստատեսային տեսախցիկների համար առանձնացված հատուկ հարթակով, լուսավորությամբ, ձայնային համակարգով կահավորված տարածք, որն ունի մարզիչների, ֆուտբոլիստների և Մեդիայի ներկայացուցիչների համար նախատեսված առանձին մուտքեր և գտնվում է Մեդիայի ներկայացուցիչների համար դեպի Մարզադաշտ առանձնացված մուտքի հարևանությամբ:

ՄԵԴԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՐԱՀ

Սեղաններով, աթոռներով, Wi Fi  ինտերնետ կապով, մոնիտորներով, կանանց և տղամարդկանց համար առանձնացված սան հանգույցներով կահավորված տարածք` քեյթերինգ ծառայությամբ` Մեդիայի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ

Մարզադաշտի հատուկ գոտիներում առանձնացված տարածք:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ