Աննա Թադևոսյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1984 թվականի փետրվարի 26-ին։

2000-2004 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնում։

2004-2006 թթ․ սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։

2009-2010 թթ․ աշխատել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որպես Ռուսաց լեզվի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի օգնական, դասախոս։

2010-2011 թթ․ աշխատել է armsport.am  սպորտային կայքում, որպես թարգմանիչ և լրագրող։

2011-2018 թթ․ աշխատել է «Շիրակ» ՖԱ-ում, որպես Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար։

2016-2018 թթ․ եղել է «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի նախագահը։

2018-2019 թթ. հանդիսացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի պետը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ