Արեն Մկրտչյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1992 թվականի ապրիլի 2-ին։

2012 թ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Կադաստրային գործ և քարտեզագրություն բաժինը, ստացել բակալավրի աստիճան։

2011-2016 թթ խմբագրել է «1in.am» լրատվական կայքի և «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինները։

2015 թ իրականացրել է SOS Գյումրի բարեգործական ծրագիրը։

2016-2018 թթ եղել է քաղաքական-հրապարակախոսական SOS հաղորդման սցենարիստը։

2017 թ-ին հեղինակել է քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 13 վավերագրական ֆիլմի սցենար։

2017-2018 թթ եղել է քաղաքական-երգիծական «Ք1» հաղորդման սցենարիստը։

2018 թ հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

2018 թ սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ։

2018 թ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

(Ընտրվել է նաև 8-րդ գումարման ժողովում)

Հովանավորներ