Արթուր Սահակյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1992 թվականի հուլիսի 24-ին։

2008-2012 թթ սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան։

2000-2008 թթ եղել է «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցի սան։

2008-2011 թթ խաղացել է «Փյունիկ» ՖԱ-ում։

2007-2011 թթ պարբերաբար հրավիրվել է Հայաստանի Մ16, Մ17 և Մ19 տարեկանների ազգային հավաքականներ։

2012-2017 թթ հանդես է եկել «Ալաշկերտ» ՖԱ-ում։

2017 թ հուլիսից մինչև դեկտեմբեր խաղացել է «Արցախ» ֆուտբոլային ակումբում։

2017 թ դեկտեմբերին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

2017 թ դեկտեմբերից մինչև 2019թ հունիս եղել է «Արցախ» ՖԱ-ի Գործադիր տնօրենը։

2019 թ հունիսից հանդիսանում է «Նոա» ՖԱ-ի Գործադիր տնօրենը։

2019 թ․ դեկտեմբերից հանդիսանում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, ինչպես նաև Մասսայական ֆուտբոլի կոմիտեի փոխնախագահն է։ 

2021 թ․ ընդունվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Կառավարման ֆակուլտետը՝ Գործարար վարչարարություն մասնագիտությամբ։

2022 թ․ ընդունվել է ՈՒԵՖԱ-ի ակադեմիա և մասնակցում է UEFA Certificate in Football Management (CFM) ծրագրին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ