Դավիթ Սարգսյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1972 թ․ փետրվարի 13-ին։

1989-1994 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

1991թ․ Վարշավայում ստացել է ԽՍՀՄ Առևտրի պալատի Կառավարման սերտիֆիկատ։

1996-1997 թթ․ Նոտեր Դամի համալսարանի Իրավաբանական դպրոցում ստացել է Միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։

1995-1998 թթ․ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում։

1995 թ․ հունվար-հուլիս ամիսներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական վարչության իրավական ծածկագրող/նախագծողը։

1995-1996 թթ․ աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում որպես Իրավաբանական օգնական։

1998 թ․ մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել է Եվրասիա հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ծրագրի պատասխանատու։

1998-2000 թթ․ հանդիսացել է PricewaterhouseCoopers հայաստանյան ծրագրի Իրավաբանական բաժնի ղեկավարը, ավագ իրավաբան, 2000-2001 թթ․ ֆրիլանս իրավական փորձագետ։

2000-2001 թթ․ եղել է TACIS Հայաստանի քաղաքացիական ծառայությունների զարգացման ծրագրի համատնօրենը։

2001 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր աշխատել է Համաշխարհային բանկում որպես կարճաժամկետ իրավական փորձագետ։ 

2001-2002 թթ․ հանդիսացել է Քեմոնիքս/ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան իրավունքի գերակայություն և առևտրային իրավունք ծրագրի Սնանկության գործով իրավաբանը։

2002-2004 թթ․ եղել է PricewaterhouseCoopers, Armenia Project, IBM Business Consulting Services, PricewaterhouseCoopers LLP ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի Իրավական և կարգավորող խմբի ղեկավար, երկարաժամկետ իրավական փորձագետ։

2005 թ․ փետրվար-մարտ ամիսներին եղել է USDA Մարքեթինգային աջակցության ծրագրի իրավագիտության դասընթացների դասախոս։

2006 թ․-ից Երևանի պետական համալսարանի Իրավական գիտությունների թեկնածուի դիմորդ է՝ Միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ։

2018-2019 թթ․ աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որպես իրավական թիմի ղեկավար։

2019-2022 թթ․ հանդիսացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի փոխնախագահը։

2004 թ․-ից առ այսօր Ամերիա ՓԲԸ-ում աշխատել է որպես իրավական ծառայությունների ղեկավար։

2008 թ․-ից առա այսօր Ամերիաբանկ ՓԲԸ-ի Իրավական տնօրենն է։

2013 թ․-ից առ այսօր զբաղեցնում է Ամերիա ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի պաշտոնը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ