Նորություններ

-
Տեղի ունեցավ Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը
31.01.201312:38
Տեղի ունեցավ Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի ուշ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Արարատ-Արմենիա 12 21
4. Լոռի ՖԱ 13 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6