Նորություններ

-
«Գեոթիմ»-ի և ՀՖՖ-ի համատեղ նախագիծն արժանացել է ՈՒԵՖԱ-ի Hattrick ծրագրի մրցանակին
02.05.201317:04
«Գեոթիմ»-ի և ՀՖՖ-ի համատեղ նախագիծն արժանացել է ՈՒԵՖԱ-ի Hattrick ծրագրի մրցանակին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Գեոթիմ» ընկերության համատեղ՝ «Սպորտի և խաղաղության դպրոցներ» նախագիծը «մասսայական ֆուտբոլ» անվանակարգում արժանացել է ՈՒԵՖԱ-ի Hattrick ծրագրի մրցանակին:

Ապրիլի 27-ին տեղի ունեցած ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովի ընթացքում «մասսայական ֆուտբոլի լավագույն ծրագիր» մրցանակը ՀՖՖ նախագահին է հանձնել ՈՒԵՖԱ-ի Hattrick կոմիտեի անդամ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը:

Կարեւորելով մասսայական ֆուտբոլի զարգացումը եւ այն համարելով ՀՖՖ առաջնահերթություններից մեկը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ նշանակություն տվեց “Գեոթիմ”-ի հետ համատեղ «Սպորտի և խաղաղության դպրոցներ» 8-ամսյա նախագծին, քանի որ ծրագիրը նպատակաուղղված էր սպորտի, մասնավորապես, մասսայական ֆուտբոլի զարգացմանը:

Ամբողջ 2012 թվականի ընթացքում «Գեոթիմ» ընկերության հետ համատեղ իրականացված ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզի Սարավան, Գնդեվազ և Գորայք համայնքների հարյուրավոր երեխաներ:

Ծրագիրը կարևորում է նաեւ ինտերակտիվ մշակութային շփումները, հանդուրժողականությունը և միմյանց ավելի լավ ճանաչելու հանգամանքը:

ՀՖՖ մարզիչներն ու հրահանգիչները ծրագրի ընթացքում անցկացրել են նաեւ ամառային ճամբար, ֆուտբոլային հանդիպումներ, ֆուտբոլային ունակությունների զարգացմանն ուղղված խաղեր, վիկտորինաներ, որպեսզի հնարավոր լինի սպորտի և առողջ ապրելակերպի միջոցով խթանել երեխաների և պատանիների զարգացումն ու ինտեգրումը նշված համայնքներում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12