Գոհար Նավասարդյան

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1990 թվականի մայիսի 17-ին:

2012-2017 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան:

2017-2020 թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի աստիճան:

2018 թ․ Լիսաբոնում մասնակցել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և CAFE-ի կողմից կազմակերպված հաշմանդամություն ունեցող երկրպագուների լիդերության ծրագրին։ 

2019 թ. հիմնել է Power Հաշմանդամ երկրպագուների ասոցիացիան:

2019 թ․ Երևանում անցկացված Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնությունում կամավորության սկզբունքով աշխատել է որպես հաշմանդամ երկրպագուների պատասխանատու։

2019 թ․ սովորել է PanArmenian մեդիա դպրոցի Մարզական մեկնաբանություն բաժնում։ 

2019 թ․ պորտուգալական BSport ակադեմիայի հետ Երևանում կազմակերպել է մեկշաբաթյա ֆուտբոլային ճամբար մանկապատանեկան տարիքի երեխաների համար, որտեղ հանդիսացել է գրասենյակի ղեկավարը և ծրագրի սպորտային հոգեբանը։ 

2019-2021թթ. աշխատել է www.sportx.am և Proffootball.am սպորտային լրատվական կայքերում, որպես լրագրող:

2021 թ․ հիմնել և ղեկավարում է www.sports-life.am սպորտային լրատվական կայքը:

2021 թ․ մասնակցել է ՀՖՖ-ի և CAFE-ի համատեղ կազմակերպած աուդիո մեկնաբանական դասընթացին։ 
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ