Հիրաչ Յագան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1989 թվականի հունվարի 3-ին։

Ֆուտբոլային կարիերան սկսել է բելգիական «Լյերս» ակումբում։

2008-2011 թթ խաղացել է բելգիական մեկ այլ՝ «Ստանդարտ» ակումբում։

Հանդես է եկել Հայաստանի առաջնության «Գանձասար-Կապան» ակումբում։

Խաղացել է շվեյցարական «Սերվետում»։

2017-2019 թթ հանդես է եկել շվեյցարական «Ստադ Նիոն» ակումբում։

Խաղացել է Բելգիայի Մ16 և Մ17 հավաքականների կազմում։

2009-2010 թթ հանդես է եկել Հայաստանի Մ21 և Հայաստանի ազգային հավաքականներում։

Արևմտյան Հայաստանի հավաքականի հիմնադիրն է, որի կազմում խաղում է 2016 թ․-ից։

2008/2009 թթ․ մրցաշրջանի Բելգիայի առաջնության չեմպիոնն է։

Արցախ ֆուտբոլային լիգայի հիմնադիր-համանաախագահն է։

Եղել է Երևանի «Արարատ» ակումբի նախագահը։

Ունի UEFA-ի C+ դիպլոմ։

Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի անդամ է։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ