Ակադեմիա
Մարզադաշտ

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնը` Ֆուտբոլի ակադեմիան: Հայկական ֆուտբոլի զարգացման համար այս կարեւորագույն կառույցի բացումն ազդարարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Իր ծավալով ողջ Հայաստանում միակ մարզահամալիրը, որը նաեւ խոշորագույնն է Հարավային կովկասում եւ լավագույններից մեկը Եվրոպայում, ներառում է արհեստական եւ բնական խոտածածկերով 11 բարձրորակ, համաշխարհային բոլոր չափորոշիչներին համապատասխանող ֆուտբոլային խաղադաշտ, փակ մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, ջրի տաքացման, օդորակման եւ օդափոխման, ֆիլտրման եւ մանրէազերծման ավտոմատացված համակարգով եւ օպտիմալ, միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանող միկրոկլիմա ապահովող շուրջորյա գործող բաց եւ պրոֆեսիոնալ փակ լողավազաններ, աշխարհահռչակ Johnson ընկերության արտադրության պրոֆեսիոնալ մարզագույքով եւ առողջարարական մարմնամարզության համար նախատեսված բացառիկ սարքավորումներով կահավորված մարզասրահ-Ֆիթնես կենտրոն, շոգեբաղնիք, 49 սենյակներով հարմարավետ կահավորված հյուրանոցային համալիր, բար/ճաշարան, բիլիարդի սրահ, գիտաժողովների, սեմինարների եւ այլ հանդիպումների համար նախատեսված կոնֆերանսների դահլիճ, համակարգչային կենտրոն եւ այլ ենթակառուցվածքներ:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտ

2013 թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը: Նոր մարզադաշտի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը: ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտն ունի 1428 նստատեղ, ծածկած տրիբունա, 3000 մետր քառակուսի օգտակար մակերես եւ սպասարկման շինություններ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ