Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան

Ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին։

2007-2011 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի  արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտություն բաժնում, ստացել բակալավրի աստիճան։

2011-2013 թթ․ սովորել է նույն բաժնի մագիստրատուրայում։

2012-2013 թթ․ հանդիսացել է Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության անդամ։

2010-2017 թթ․ մի շարք լրատվամիջոցներում աշխատել է որպես Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ-թղթակից։

2011-2015 թթ․ զբաղեցրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի» փոխնախագահի պաշտոնը։

2016-2018 թթ․ եղել է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» նախագահը,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության վարչության անդամ։

2018-2019 թթ․ զբաղեցրել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնը։

2019-2021 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Հովանավորներ