Կանանց ազգային հավաքականը ընկերական խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 13-ին Թբիլիսիի «Մեսխի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ: Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:5 հաշվով:
Վրաստան - Հայաստան՝ 5:0 (3:0)
Թբիլիսի, «Մեսխի» մարզադաշտ
Մրցավար՝ Խաթունա Մայսուրաձե (Վրաստան)
Գոլերը՝ Ամբալիա, 25, Դանելիա, 33, Չկոնիա, 45, Բակրաձե, 64, Պասիկաշվիլի, 82
Վրաստան
12. Տատիա Գաբունիա (1. Տեոնա Սուխաշվիլի, 62), 2. Գվանկա Կադագիշվիլի (18. Մարիամ Ցիսկարիաշվիլի, 83), 3. Նինո Պասիկաշվիլի, 5. Թամար Կվելիձե (16. Սալոմե Գասվիանի, 46), 6. Նատիա Դանելիա, 7. Տեոնա Բակրաձե (19. Նինո Բուխրիկիձե, 69), 10. Անա Չեմինաբա (9. Մաիկո Բեբիա, 69), 11. Սոֆիկո Նարսիա (4. Անա Ջոջուա, 83), 13. Մարիամ Կալանդաձե, 14. Տինատին Ամբալիա, 20. Խատիա Չկոնիա (ա) (24. Նինո Գուջաբիձե, 83)
Պահեստայիններ՝ 22. Սվետլանա Գաբելայա, 17. Նատելա Ցոցերիա
Գլխավոր մարզիչ՝ Այրիս Անտման
Հայաստան
1. Սոֆինե Կևորկյան, 3. Նատաշա Ժամգոչյան, 5. Լիանա Ղազարյան, 6. Նայիրի Տեր-Մկրտչյան (22. Միլենա Սայադյան, 69), 7. Աննա Դալլաքյան, 8. Նարե Ավետյան, 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա) (17. Լուսինե Կոստանյան, 71), 11. Վերոնիկա Ասատրյան, 14. Անյուտա Գալստյան, 20. Լարա Կազանչյան
Պահեստայիններ՝ 16. Էլլա դե Կրույֆ, 18. Էմմի Սարգսյան, 19. Էլինա Մարտիրոսյան, 21. Անի Օհանյան, 23. Անետ Մեհրաբյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
Այս թիմերի միջև 2-րդ ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին: