Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում են հետևյալ 27 ֆուտբոլիստները. 

Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (ՄոսկվաՌուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (ՄոսկվաՌուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (ՏիրասպոլՄոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ

Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):

Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ