Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի է Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին` ժամը 21։00-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ