Հայաստան-Կիպրոս. նախախաղային միջոցառումների ժամանակացույցը
Ազգային հավաքական
10.11.2026 17:52
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ Հայաստան-Կիպրոս հանդիպումը։
Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 11-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։
Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսի և խաղացողներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կմեկնարկի 17:15-ին, իսկ մարզումը՝ 18:00-ին։
Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Երևանի ժամանակով 18:30-ին։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 19:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։