ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ․ Հայաստանի հավաքականը զիջեց Ֆրանսիային
Հայաստանում կայացան ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլի 10-րդ խմբի երկու հանդիպումները։
Ֆրանսիայի ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը։ Հեթ-տրիկ ձևակերպեց Էլիես Դիալոն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Յանիս Խարբուշը։
Խմբի մյուս խաղում Իտալիայի հավաքականը 6-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին։ Դուբլ ձևակերպեց Գաբրիելե Բորսան։ Մեկական գոլ խփեցին Ռոբերտո Սկալյոնեն, Միկելե Էլենան, Քրիստիան Սորենտինոն և Ջուզեպե Պիպիտոն։
Խումբը գլխավորում է Իտալիայի ընտրանին։ Ֆրանսիան երկրորդն է, Հայաստանը՝ երրորդը։
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ
Ֆրանսիա-Հայաստան - 4։0
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Մատիաս Ստյոֆրինգսհաուգ
Գոլեր՝ Էլիես Դիալո 5', 16', 28', Յանիս Խարբուշ 63' (11մ)