Մ-15. Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
Մ-15 հավաքական
10.05.2026 13:57
Երևանում շարունակվում է Զարգացման Գավաթի մրցաշարը։ Երկրորդ խաղում Հայաստանի Մ-15 (2011թ․ ծնվածներ) հավաքականը մրցեց Մոլդովայի հետ։
Խաղի հիմնական ժամանակն ավատվեց գոլազուրկ 0-0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթեց Նարեկ Դավթյանի թիմը։
Մյուս՝ Ուզբեկստան-Վրաստան խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1։ Հետխաղյա 11-մետրանոցներով 5-3 հաշվով հաղթել է Վրաստանը։
Զարգացման Գավաթի մրցաշար
Հայաստան Մ-15 - Մոլդովա Մ-15՝ 0:0 (4-2)
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
11-մետրանոց հարվածաշար՝ Հովիկ Խաչատրյան, Արեն Սարգսյան, Սամվել Աթասունց, Հարություն Բաղդասարյան - Վլադիսլավ Ֆրունզա, Նիկիտա Պելտու