Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական խաղում զիջեց Լիբանանին
Մ-17 հավաքական
16.09.2026 18:14
Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 12-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի ընթացքում Մհեր Միրումյանի թիմը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի Մ-17 հավաքականի հետ։
Առաջին խաղում մեր ընտրանին 1-2 հաշվով զիջեց մրցակցին։ Սամվել Բեգլարյանի գոլին լիբանանցիներից պատասխանեցին Ջավադ Մուսլիմանին և Ռամեզ Մոչավրաբը։
Լիբանանի դեմ հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։