Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ․ Հայաստանի Մ-17 հավաքականն ավարտեց ելույթները
Հայաստանում ավարտվեցին ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերը։
Վերջին՝ երրորդ տուրում, Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Մեր ընտրանու խաղին զուգահեռ՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, միմյանց հետ մրցեցին Իտալիայի և Ֆրանսիայի Մ-17 հավաքականները։ Իտալիան մեկ անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանսիայի ընտրանու դարպասը։ Միակ գոլը հեղինակեց Լորենցո Բեռնամոնտեն։
Այսպիսով, 10-րդ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիայի ընտրանին։ Երկրորդ տեղով որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր նվաճեց Ֆրանսիայի հավաքականը։ Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ
Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 0։0
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Ռոման Ժիտարի
Հեռացում՝ Գրիր Մխիթարյան 90'+1