
Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի
Ազգային հավաքական
06.06.2023 11:41
Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները:
Մեդիայի ներկայացուցիչները կարող են նկարահանումներ իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից: Մարզումից հետո նախատեսված է մեդիայի շփում ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: