Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը

Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը

Հունվարի 17-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»

«Գանձասար» - «Նոա/Ալաշկերտ»

1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ