ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացի ընդունելություն
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, ՀՖՖ Տեխնիկական տնօրինության հետ համատեղ, հայտարարում է մարզչական արտոնագրերի թարմացման պարտադիր դասընթացի ընդունելություն, որն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Դասընթացը, որին պետք է մասնակցեն և իրենց արտոնագրերը թարմացնեն մարզչական բոլոր կարգերի արտոնագրեր ունեցող մարզիչները, կկայանա ս.թ. դեկտեմբերի 20-ին և 21-ին: Բացառություն են կազմում միայն այն մարզիչները, որոնց գործող արտոնագրերի վավերականության ժամկետը սպառվում է 2025 թվականին:
Տեղեկացնում ենք, որ մարզչական արտոնագրերի թարմացման հաջորդ դասընթացը նախատեսվում է 2025 թվականին: Այս տարի չթարմացված արտոնագրերը մինչև 2025 թվականը այլևս չեն կարող թարմացվել և վավերականությունը սպառվելուց հետո կհամարվեն անվավեր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով, լրացնել անհրաժեշտ դաշտերը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը: Դասընթացի մանսակցության վճարը կազմում է 40.000 ՀՀ դրամ, որը վճարելուց հետո անհրաժեշտ է դիմում-հայտի մեջ կցել վճարման անդորրագիրը:
Տեղեկացնում ենք, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 2-ը ներառյալ:
Վճարումը կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարին`
Հաշվետեր`՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Բանկ` Ամերիաբանկ
Հաշվեհամար` 1570059720290300
Նպատակը`՝ Արտոնագրերի թարմացման դասընթաց