Գլխավոր >> Նորություններ >> Էդուարդ Սպերցյան. «Պետք է չմտածենք մրցակիցների մասին, այլ փորձենք խաղալ մեր ֆուտբոլը»

Էդուարդ Սպերցյան. «Պետք է չմտածենք մրցակիցների մասին, այլ փորձենք խաղալ մեր ֆուտբոլը»

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իր կարծիքն է հայտնել վիճակահանության արդյունքների մասին.

«Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ