
«Ալաշկերտ» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ
Fastex Պրեմիեր Լիգա
28.02.2025 12:00
Շարունակում ենք ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:
Ստորև «Ալաշկերտ» ՖԱ դիրքորոշումը
Ալաշկերտ ՖԱ-ն կողմ չէ առաջարկվող Ա և Բ տարբերակներին, քանի որ համարում ենք, որ առաջիկա տարիների համար հարկ է ընտրել Պրեմիեր Լիգայի ակումբների թվաքանակի ոչ թե նվազեցման, այլ ավելացման ռազմավարություն և ձգտել այն հասցնել 12-ի:
բ/ Առաջարկում ենք ԲԿՄԱ-ի կարգավիճակը թողնել նույնը:
գ/ Վիճելի պահերի քննարկման առաջարկված ձևաչափը, այն է՝ կազմակերպել քննարկում ՀՖՖ-ում Ակումբի ներկայացուցչի մասնակցությամբ, ընդունելի ենք համարում: