Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ արտահերթ ժողովը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին

ՀՖՖ արտահերթ ժողովը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին

ՀՖՖ 03.11.2026 19:05

ՀՖՖ անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՀՖՖ գլխավոր գրասենյակում (Խանջյան 27)։ Այն կհեռարձակվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքում։


Օրակարգում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։


Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել.


•⁠ ⁠ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացրել են ՀՖՖ անդամ 29 ակումբներ
•⁠ ⁠Գործադիր կոմիտեն հրավիրել է ՀՖՖ արտահերթ ժողով ըստ ակումբների պահանջի՝ համաձայն ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետի։
•⁠ ⁠ՀՖՖ ղեկավար կազմը իրավասու չէ ՀՖՖ կանոնադրության որևէ փոփոխություն կամ լրացում կատարել։


ՀՖՖ Կանոնադրության փոփոխությունների և լրացումների կատարումը ՀՖՖ անդամ ակումբների բացառիկ իրավունքն է, ինչպես դա մշտապես եղել է։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ