Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը

Կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը

ՀՖՖ ժողով 28.12.2022 16:00

Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը։ 

Ժողովի օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Այնուհետև կայացավ Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, որից հետո ՀՖՖ ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը, որպես ՀՖՖ անկախ աուդիտոր, նշանակմանը:

Այնուհետև հաստատվեց ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, և հայտարարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն:

ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է կին լինեն, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրվել են միայն 3 կին թեկնածուներ՝ Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը, վերջիններս առանց քվեարկության ընդգրկվեցին Գործադիր կոմիտեի կազմում: 

Այնուհետև տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին.

Անդրանիկ Ադամյանը

Վլադիկ Առաքելյանը

Տիգրան Ղարաբաղցյանը

Բագրատ Նավոյանը

Արմեն Նիկողոսյանը

Կարեն Շաբոյանը

Արթուր Սահակյանը

Դավիթ Սարգսյանը

Տիգրան Վիրաբյանը

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ Փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:

Ժողովի տեսագրությունն ամբողջությամբ՝ ստորև
 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ