Գլխավոր >> Նորություններ >> ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդն է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդն է

Հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
 

1. Արգենտինա - 1883.5 
2. Ֆրանսիա - 1859.85 
3. Իսպանիա - 1844.33 
4. Անգլիա - 1807.83 
5. Բրազիլիա - 1784.37 
6. Բելգիա - 1761.27
7. Պորտուգալիա - 1752.68 
8. Նիդերլանդներ - 1748.24
9. Իտալիա - 1729.4 
10. Կոլումբիա - 1724.37


69. Հյուսիսային Մակեդոնիա 1361.01
99. Հայաստան 1222.74
137. Լատվիա 1093.82
138. Ֆարերյան կղզիներ 1091.52

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ