
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթեց Ալբանիային
Փետրվարի 5-ին Ալբանիա մայրաքաղաք Տիրանայում կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հաղթեց 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, մեկական գոլով էլ աչքի ընկան Արթուր Մելքոնյանը և Նիկիտա Խրոմիխը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 4 մրցափուլից հետո 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։
Ալբանիա - Հայաստան՝ 1:5 (0:0)
Տիրանա, Օլիմպիկ Պարկ
Գոլերը՝ Նևեդրով 21'48'', 26'28'', 36'31'', Մելքոնյան 30'26'', Նիկիտա Խրոմիխ 38'53'' (Հայաստան) Էրմիր Կրիեզյու 38'41'' (Ալբանիա)
Ալբանիա
1. Ֆիդան Միսինի, 4. Արիֆ Լիմանի, 9. Արբեր Շկոդրա, 11. Հալիմ Սելմանայ, 14. Ռոալդ Հալիմի (ա)
Պահեստայիններ՝ 12. Մարիո Շկոզա, 2. Արտան Յոնուզի, 3. Ֆատլում Փիշտանի, 5. Ֆլամուր Թահիրի, 6. Բրիլանդ Տոմա, 7. Շիպեոն Բրահիմի, 8. Ազեմ Բրահիմի, 10. Էնդրիտ Կացա, 13. Էրմիր Կրիեզյու
Գլխավոր մարզիչ՝ էրինդ Ռեսուլի
Հայաստան
16. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 13. Արթուր Մելքոնյան
Պահեստայիններ՝ 1. Արթուր Մկրտչյան, 3. Գամլետ Մանուկյան, 5. Միքայել Ղանդիլյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 18. Աղասի Եղիազարյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան