Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» պարտվեց «ԱԵԼ»-ին

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» պարտվեց «ԱԵԼ»-ին

Ֆուտզալ 23.08.2023 22:45

Օգոստոսի 23-26-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանան Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի G խմբի հանդիպումները: Խմբում ընդգրկված են «Երևան», «ԱԵԼ» (Կիպրոս), «Միներվա» (Շվեյցարիա) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները:

Հայաստանի չեմպիոնը առաջին խաղում 1:8 հաշվով զիջեց կիպրական «ԱԵԼ»-ին:

«Երևան» - «ԱԵԼ»՝ 1:8 (1:3)
Գոլերը՝  Հակոբյան, 9'07'', Շլեմպեր, 2'00'', 3'52'', 11'45'', 22'55'', Լիմա, 24'18'', Սկարպարիս, 25'49'', 37'13'', Չադջիղեորղիու, 31'33''

«Երևան» 
Մեկնարկային կազմ՝ 1. Արթուր Մկրտչյան, 9. Ռաֆիկ Մելիքյան (ա), 10. Արթուր Պատատյան, 18. Աղասի Եղիազարյան, 19. Միհրան Դերմենջյան
Փոխարինողներ՝ 16. Արտյոմ Զաքարյան, 4. Մամիկոն Դերմենջյան, 7. Կարեն Խատուև, 8. Արամ Սարգսյան, 11. Էդգար Մկրտչյան, 16. Վահե Չոփուրյան, 22. Էրիկ Հակոբյան
Գլխավոր մարզիչ՝ Խաչատուր Միքայելյան

«ԱԵԼ»
Մեկնարկային կազմ՝ 1. Էֆթիմիոս Միխալիցիս, 7. Նիկոլաս Ցականիաս (ա), 8. Ղիորղոս Կրեկոս, 10. Ռաֆաել Շլեմպեր, 77. Ֆաբրիցիո Լիմա
Փոխարինողներ՝ 15. Մարինոս Անաստասիադիս, 6. Նիկոլաս Սոկրատուս, 11. Գևարա Կանջո, 13. Նիկոս Չադջիղեորղիու, 19. Այմիլիոս Ռիալաս, 20. Ստավրոս Խրիստոդուլու, 21. Պանաղիոտիս Սկարպարիս, 22. Պանաղիոտիս Անդրեու, 99. Էֆթիմիոս Անաստասիադիս
Գլխավոր մարզիչ՝ Խարալամբոս Խարալամբուս

Օրվա մյուս խաղում շվեյցարական «Միներվան» 5:0 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի «Ֆիորենտինոյի» նկատմամբ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ