Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումներին

Ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումներին

Ֆուտզալ 04.10.2023 12:30

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները.

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «Պլզեն» (Չեխիա)
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Աղասի Եղիազարյան - «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»
Կարեն Խատուև - «Երևան ՖԱ»
Էրիկ Հակոբյան - «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»


Հիշեցնենք, որ Էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հոկտեմբերի 7-ի առավոտյան մեր հավաքականը կմեկնի Պորտուգալիա, որտեղ հոկտեմբերի 11-ին կկայանա Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ