Գլխավոր >> Նորություններ >> GOALS-ը՝ ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/24 մրցանակի դափնեկիր «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում

GOALS-ը՝ ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/24 մրցանակի դափնեկիր «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում

25.04.2024 11:22

GOALS-ը հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/2024 մրցանակաբաշխության «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում:

«Հայ Աղջիկների Առաջնորդությունը ֆուտբոլում» (անգլերեն՝ Girls of Armenia Leadership Soccer - GOALS) հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել 10-ից 17 տարեկան աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում և նպաստել սպորտում և, մասնավորապես, ֆուտբոլում կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը: 

GOALS-ը հիմնադրել է աղջիկների լիգաներ Հայաստանի 11 մարզերից 8-ում՝ ներգրավելով ավելի քան 800 մասնակիցների և կազմակերպելով կանոնավոր մարզումներ և ճամբարներ, ինչպես նաև սոցիալական նախաձեռնություններ: 

Այս տարի GOALS-ը պլանավորում է կազմակերպել ֆուտբոլային 20 փառատոն ամբողջ երկրով մեկ՝ նպատակ ունենալով ավելացնել տարբեր համայնքներում գործեղ թիմերի քանակը ևս վեցով:

Այսպիսով, GOALS-ի՝ վերջին տարիներին ծավալած գործունեությունն արժանացել է ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր գնահատականին՝ Մասսայական ֆուտբոլի «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում գլխավոր մրցանակին, որը շնորհվել է կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավագյանին: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ