
Տեղեկություն Լատվիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ազգային հավաքական
26.09.2023 11:14
Հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի 7-րդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի T, U, V սեկցիաները (քարտեզը՝ այստեղ)՝ ընդհանուր առմամբ 900 տոմս: Տոմսերի արժեքն է 10 եվրո:
Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով: