Գլխավոր >> Նորություններ >> 8 ակումբ ստացավ 2025/2026թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

8 ակումբ ստացավ 2025/2026թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

Մայիսի 30-ին կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 9 թեկնածու ակումբների՝  «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ի, «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ-ի և  «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 8-ին՝ «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին,  «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ին և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ին։ Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2025/2026թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Արարատի Արաքս» ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մարզական չափանիշի պահանջներին, մասնավորապես՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2025 թվականի խմբագրության կանոնակարգի Հոդված 17-ի պահանջներին՝ չապահովելով պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայությունը։

Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Դիմորդ ակումբներից 2-ը՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ-ն, չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, հետևաբար, նրանց արտոնագրային դիմումները թողնվել են առանց քննության։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ