Գլխավոր >> Նորություններ >> Սեմինար-հանդիպում ՀՀ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների հետ

Սեմինար-հանդիպում ՀՀ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների հետ

Ապրիլի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրային 2023/2024 թթ. մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 10 ակումբներ՝ «Սյունիք ՖԱ», «Միկա ՍԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Գանձասար ՖԱ», «Աղբյուրակ ՖԱ», «Օնոր ՖԱ», «Նիկարմ ՖԱ», «Դովեղ ՖԱ», «Հայասա ՖԱ», «Անդրանիկ ՖԱ» ՀԿ։ Վերոնշյալ արտոնագրի ստացումը  մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2023/2024թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը:

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ս.թ. հունիսի 6-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին ՀՀ Առաջին խմբի արտոնագրեր շնորհելու հարցը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ