Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Առաջին խաղակեսում կողմերը գոլի հեղինակ դառնալ չկարողացան, իսկ առաջին կեսի վերջնամասում գլխավոր մրցավար Հարմ Օսմերսը դաշտից հեռացրեց Գյոկո Զայկովին՝ թողնելով Հյուսիսային Մակեդոնիային տասը ֆուտբոլիստով։ Քանակական առավելությունից Հայաստանի ազգային հավաքականն օգտվել չկարողացավ։ Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիները երկու անգամ գրավեցին մեր ընտրանու դարպասը․ աչքի ընկան Էնիս Բարդին և Բոյան Միովսկին` 2:0:
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ՝ 2:0 (0:0)
Սկոպյե, «Տոշե Պրոեսկի Արենա» մարզադաշտ
Մրցավար՝ Հարմ Օսմերս (Գերմանիա)
Գոլերը՝ Էնիս Բարդի 70’, Բոյան Միովսկի 90’
Հեռացում՝ Գյոկո Զայկով 45’
Հյուսիսային Մակեդոնիա
1. Ստոլե Դիմիտրիևսկի, 3. Ստեֆան Աշկովսկի, (15. Յովան Մանև, 82) 5. Գյոկո Զայկով, 6. Վիսար Մուսլիու, 7. Էլյիֆ Էլմաս 9. Բոյան Միովսկի, 10. Էնիս Բարդի (ա), 11. Դարկո Չուրլինով, (23. Լիրիմ Կյամիկի, 4), (18. Տիոմիր Կաստադինով, 59) 13. Բոյան Դիմոսկի, 16. Իսնիկ Ալիմի, (21. Յանի Աթանասով, 59), 20. Դավիդ Բաբունսկի, (4. Նիկոլա Սերաֆիմով, 46)
Պահեստայիններ՝ 12. Իգոր Ալեկսովսկի, 22. Դամյան Շիշկովսկի, 2. Ահմեդ Ալյազովսկի, 8. Էզգան Ալիոսկի, 14. Դիմիտար Միտրովսկի, 17. Կրիստիան Տրապանովսկի, 19. Մարիո Իլիևսկի,
Գլխավոր մարզիչ՝ Բլագոյա Միլևսկի
Հայաստան
1. Օգնյեն Չանչարևիչ, 2. Անդրե Չալըշըր, (14. Գոռ Մանվելյան, 86), 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 6. Ուգոչուկվու Իվու, 7. Էդգար Սևիկյան, (23. Վահան Բիչախչյան, 66) 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան, (11. Հովհաննես Հարությունյան, 73), 13. Կամո Հովհաննիսյան, 17. Հրանտ-Լեոն Ռանոս, (9. Արթուր Սերոբյան, 46), 21. Նաիր Թիկնիզյան, (19. Էդգար Գրիգորյան, 66)
Պահեստայիններ՝ 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան, 5. Էրիկ Սիմոնյան, 15. Դավիթ Դավիդյան, 18. Ժիրայր Շաղոյան, 20. Արամ Խամոյան, 22. Սերգեյ Մուրադյան,
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով