Գլխավոր >> Նորություններ >> «Նոան»՝ Հայաստանի կրկնակի գավաթակիր

«Նոան»՝ Հայաստանի կրկնակի գավաթակիր

Մայիսի 13-ին կայացավ Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին, Հելդեր Ֆերեյրան առաջ մղեց «Նոային» հաշվի մեջ: 4 րոպե անց «Արարատ-Արմենիայից» Մարիուս Նուբիսին հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում: 

Երկրորդ խաղակեսում «Նոան» կարողացավ աչքի ընկնել ևս 2 անգամ, 57-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան դուբլ ձևակերպեց, թիմի առավելությունը մեծացրեց Մաթեուս Աիասը 87-րդ րոպեին: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Նոան» ժամկետից շուտ հռչակվել էր Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ