Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 27-ին

Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 27-ին

Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայայի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 27-ին՝ ժամը 17:30-ին։

Կիպրոսի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 27-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 27-ին՝ ժամը 19:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ