
Կայացան Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանությունները
Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ մեկնարկային տեղերը, որի հիման վրա էլ ձևավորվեց առաջնության խաղացանկը:
1․ «Վեստ Արմենիա»
2․ ԲԿՄԱ
3․ «Նոա»
4․ «Արարատ»
5․ «Վան»
6․ «Փյունիկ»
7․ «Ուրարտու»
8․ «Արարատ-Արմենիա»
9․ «Ալաշկերտ»
10․ «Գանձասար»
11. «Շիրակ»
Առաջին տուրը բաց է թողնելու «Վեստ Արմենիան»։
Մրցափուլի մյուս զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ՝
ԲԿՄԱ – «Շիրակ»
«Նոա» - «Գանձասար»
«Արարատ» - «Ալաշկերտ»
«Վան» - «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» - «Ուրարտու»
Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Առաջին խմբի մասնակից ակումբները ստացան հետևյալ մեկնարկային տեղերը:
1․ «Արարատ-2»
2․ «Շիրակ -2»
3․ «Ուրարտու-2»
4․ «Լեռնային Արցախ»
5․ «Սյունիք»
6․ «Բենտոնիտ»
7․ ԲԿՄԱ-2
8․ «Անդրանիկ»
9․ «Ալաշկերտ-2»
10․ «Փյունիկ Ակադեմիա»
11. «Նոա-2»
12. «Միկա»
13. «Նիկարմ»
14. «Արարատ-Արմենիա-2»
Առաջին մրցափուլի զույգերը են՝
«Արարատ-2» - «Արարատ-Արմենիա-2»
«Շիրակ-2» - «Նիկարմ»
«Ուրարտու-2» - «Միկա»
«Լեռնային Արցախ» - «Նոա-2»
«Սյունիք» - «Փյունիկ Ակադեմիա»
«Բենտոնիտ» - «Ալաշկերտ-2»
ԲԿՄԱ-2 – «Անդրանիկ»
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 6-ին:
Հայաստանի գավաթի 2024/2025 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին նախնական փուլի հետևյալ զույգերը․
«Արարատի Արաքս» - «Գանձասար»
ԲԿՄԱ – «Կիլիկիա»
«Միկա» - «Վայք»
«Անդրանիկ» - «Վան»
«Նիկարմ» - «Սյունիք»
«Բենտոնիտ» - «Լեռնային Արցախ»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
«Նոան», «Ուրարտուն», «Ալաշկերտը», «Արարատը», «Վեստ Արմենիան» և «Շիրակը» պայքարը գավաթի խաղարկությունում կսկսեն 1/8 եզրափակիչ փուլից։ Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դիմակայությունները կազմված կլինեն երկու հանդիպումից:
«Փյունիկը»` Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը և «Արարատ-Արմենիան»՝ Գավաթի խաղարկության հաղթողը, պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից: