
Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող
Ապրիլի 18-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 վերջին մրցափուլի Էստոնիա- Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 2:1 հաշվով:
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը, անկախ վերջին տուրի Մալթա-Իսլանդիա մրցավեճի արդյունքից, 6 միավորով դարձավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի հաղթող:
Էստոնիա Մ-16 - Հայաստան Մ-16`1:2 (1:0)
Պաոլա, «Թոնի Բեցինա» մարզադաշտ
Մրցավար՝ Ջերարդ Ուիլյամ Զամիթ Յանգ
Գոլերը՝ Հովակիմյան, 21 (ԻԳ), Մինասյան, 55, Կարապետյան, 69
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
1. Արտյոմ Դավիդով, 2. Մայիս Խաչատրյան (9. Արամե Մինասյան, 46), 3. Հենզել Բաղոյան, 4. Սերգեյ Հարությունյան, 5. Կարեն Հովակիմյան, 6. Վահե Կարապետյան, 7. Գարի Գրիգորյան (17. Լուկաս Եսայան,75), 10. Դավիթ Հարությունյան (ա), 14. Գագիկ Մելոյան (18. Արտակ Գալստյան, 60) 15. Արամ Ահարոնյան (19. Խոսրով Ղազարյան, 82), 16. Էրիկ Դավիդյան (11. Ալեքս Գալստյան, 46)
Պահեստայիններ` 12. Վաչե Գաբրիելյան, 8. Սեդրակ Մովսիսյան, 13. Դավիթ Հարությունյան, 20. Անտոնի Սարդարյան
Գլխավոր մարզիչ` Արմեն Պետրոսյան