Գլխավոր >> Նորություններ >> ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ․ Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Իտալիայի հասակակիցներին

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ․ Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Իտալիայի հասակակիցներին

Հայաստանի Մ-17 հավաքականը շարունակում է պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում։

 

Երկրորդ տուրում մեր ընտրանին 0-4 հաշվով պարտվեց Իտալիային։ Աչքի ընկան Ֆորչուն Էգարևբան, Պիետրո Սալվաին և Միկելե Էլենան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Քոլին Մուլլինսը։

 

Խմբի մյուս խաղում Ֆրանսիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը։ Գոլերը խփեցին Յանիս Բուսերան, Ժորդան Ժերվելեն և Յանիս Խարբուշը։

 

Այս տուրից հետո Ֆրանսիան և Իտալիան ունեն հավասար՝ 6-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը իտալացիներն են, երկրորդը՝ ֆրանսիացիները, երրորդը՝ հայերը։

 

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլ

Իտալիա-Հայաստան - 4։0
Մարզադաշտ՝ 
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Ռոման Ժիտար
Գոլեր՝ Միկելե Էլենա 16', Պիետրո Սալվաի 31', Ֆորչուն Էգարևբա 49', Քոլին Մուլլինս 78' (ԻԳ)

Խաղի արձանագրությունը

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ