Գլխավոր >> Նորություններ >> Մ-21․ Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Իտալիային

Մ-21․ Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Իտալիային

Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի 9-րդ տուրում ընդունեց Իտալիային և զիջեց նվազագույն հաշվով։

 

Ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց «Միլանի» ֆուտբոլիստ Ալֆաջո Սիսեն։

 

77-րդ րոպեին մրցավարը ձեռքով խաղի համար Հայաստանի հավաքականի դարպասին 11-մետրանոց նշանակեց։ Հայկ Ղազարյանը հետ մղեց Լուկա Կոլեոշոյի հարվածը։

 

Ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ արտագնա խաղում մրցելով Չեռնոգորիայի հետ։

 

Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի խաղ
Հայաստան Մ-21 - Իտալիա Մ-21՝ 0-1
Մարզադաշտ՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Ֆոտիս Պոլիխրոնիս
Գոլ՝ Ալֆաջո Սիսե

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ