Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի 2-րդ խմբի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի 2-րդ խմբի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի երկրորդ խմբի ընդունելություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է ծանոթանալ ընթացակարգերին և մինչև հուլիսի 20-ը լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/44hsMCM ։

 

Ընդունելության պայմաններ

 

  • Թիրախային խումբ․ ՈւԵՖԱ C կարգի վավեր արտոնագիր ունեցողներ կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ (ներառյալ կանայք)։
  •  
  • Տեղերի քանակ․ առավելագույնը 30 ուսանող (տեղերի սահմանափակ լինելու պատճառով ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով ընդունելության փաթեթում ներկայացված չափորոշիչները)։
  •  
  • Ընտրության փուլեր․ փաստաթղթերի գնահատում, անհրաժեշտության դեպքում՝ նաև անհատական հարցազրույց։

Պահանջվող փաստաթղթերի, չափորոշիչների և վարձավճարի մանրամասները ներկայացված են դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ