ՀՖՖ-ն սկսում է ՈւԵՖԱ Ֆիթնես Բ դիպլոմի դասընթացի թեկնածուների նախագրանցում
ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ Ֆիթնես Բ դիպլոմի դասընթացի հավանական թեկնածուների նախագրանցման գործընթացի մեկնարկի մասին։
Նախագրանցման նպատակն է ձևավորել այն մասնագետների նախնական ցանկը, որոնք ունեն համապատասխան կրթական և մասնագիտական փորձ ֆուտբոլում՝ ֆիզիկական պատրաստության, ֆիթնես մարզչության կամ հարակից ոլորտներում, և հետաքրքրված են հետագայում մասնակցելու ՈՒԵՖԱ Ֆիթնես Բ դիպլոմի դասընթացին։
Դասընթացի հավանական թեկնածուները պետք է լրացնեն սույն հարցաթերթիկը և ուղարկեն այն ՀՖՖ Մարզչական կրթության բաժին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև հունիսի 17-ը ներառյալ՝ 18։00-ն։
Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել և օգտագործել Adobe Acrobat Reader ծրագիրը, քանի որ ձևաթուղթը պատրաստված է լրացվող PDF ձևաչափով։
Խնդրում ենք հարցաթերթիկը լրացնել ամբողջությամբ և տրամադրել հնարավորինս հստակ ու մանրամասն տեղեկատվություն՝ մասնագիտական կրթության, մարզչական արտոնագրի, ֆուտբոլում ֆիզիկական պատրաստության փորձի, շարունակական մասնագիտական զարգացման և դասընթացին մասնակցելու մոտիվացիայի վերաբերյալ։
Հարցաթերթիկի ուսումնասիրությունից հետո ՀՖՖ Մարզչական կրթության բաժինը կկապվի համապատասխան թեկնածուների հետ՝ հետագա գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՖ Մարզչական կրթության բաժին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։