Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ պատվիրակությունը մասնակցեց ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին

ՀՖՖ պատվիրակությունը մասնակցեց ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին

Նոյեմբերի 4-5-ը Պրահայում կայացավ ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովը։

 

Միջոցառմանը մասնակցեցին ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ, այլ կոնֆեդերացիաների, շահառու կողմերի և անդամ ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկեցին ոլորտի վերջին նորությունները, մարտահրավերներն ու լավագույն փորձը։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաժողովում ներկայացրին ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ Արթուր Ազարյանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման բաժնի պետ Նաիրա Աբրամյանը և նույն բաժնի պետի տեղակալ Նունե Սարգսյանը։

 

Մասնակիցներն անցկացրին թեմատիկ խմբային քննարկումներ՝ նվիրված ակադեմիաների հավաստագրմանը, մանկապատանեկան ֆուտբոլի և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական կայունության ամրապնդմանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ