
Հայտնի են «Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
Ֆուտզալ
03.07.2025 16:20
Հուլիսի 3-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվեց A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո):
Հանդիպումները կկայանան օգոստոսի 26-31-ին Հյուսիսային Մակեդոնիայում: