Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն և հաղթեց 2:0 հաշվով: 

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Սվետլանա Ղարագյողյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 hաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: 

Հայաստան – Ղազախտան՝ 2:0 (1:0)
ԱրմավիրՀակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Օքսանա Կրյուկ (Մոլդովա)
Գոլերը՝ Սվետլանա Ղարագյոզյան, 15, Օքսաննա Պիզլովա, 56 (11մ)

Հայաստան
23. Սոֆինե Կևորկյան, 3. Նատաշա Ժամգոչյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 6. Լարա Կազանջյան, 7. Աննա Դալլաքյան (20. Նատալիա Մինիսսյան, 90+1), 9. Oքսաննա Պիզլովա (16. Նարինե Դավթյան, 85), 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 15. Սվետլանա Ղարագյոզյան, 22. Սոֆիա Հարությունյան
Պահեստայիններ՝ 1․ Ալինա Պողոսյան, 12. Լիլիթ Բաբայան, 2. Միլանա Վարդանյան, 8. Էլինա Մարտիրոսյան,  13. Տաթև Խաչատրյան, 14. Անյուտա Գալստյան, 17. Մանե Ներսեսյան, 18. Հուրի Թորոսյան, 19. Միլենա Սայադյան, 21. Հասմիկ Գրիգորյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Ղազախստան
1. Անգելինա Պորտնովա, 5. Մարիա Դեմիդովա, 7. Կամիլա Կուլմագամբետովա (13. Վալերիա Պոպովա, 61), 8. Աիդա Գաիստենովա (19. Կարինա Բերիկովա, 46), 9. Բիբիգուլ Նուրուշևա, 10. Ասսեմ Կարաժանովա (6. Անաստասիա Նիզամուտդինովա, 46), 15. Յուլիա Մյասնիկովա (ա), 17. Կարինա Ժումաբաիկիժի (14. Ժանելյա Երժանովա, 85), 18. Ալեքսանդրա Բուրովա, 20. Ամինա Բիբոսինովա (2. Մադինա Ժանատաևա, 46), 21. Ասելխան Տուրլիբեկովա
Պահեստայիններ՝ 12. Նազիմ Իսմաիլովա, 22. Ասել Անուարբեկ, 3. Նազիմ Ալդանազար, 4. Ժիբեկ Ժակսիբայ, 11. Կազինա Նորբաևա, 16. Ալինա Լոզուկովա, 23. Անաստասիա Վլասովա
Գլխավոր մարզիչ՝ Մադիյար Կեմբիլով

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ